Travel guide for the wedding of Davit and AniՃամփորդական ուղեցույց Դավիթի և Անիի հարսանիքի համար

← Back to the invitation← Վերադառնալ հրավիրատոմսին

A Little Guide to ArmeniaՓոքրիկ ուղեցույց Հայաստանով

We’re delighted that you’ll be joining us in Armenia!Անչափ ուրախ ենք, որ Դուք մեզ հետ կլինեք Հայաստանում։

Whether it’s your first visit or a long-awaited return, we’ve put together a few things to help you plan your trip and make the most of your time here.Լինի դա Ձեր առաջին այցը, թե վաղուց սպասված վերադարձ, մենք հավաքել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ծրագրել ուղևորությունը և լիարժեք վայելել այստեղ անցկացրած ժամանակը։

All roads lead to Lori. But first, a few practical details.Բոլոր ճանապարհները տանում են դեպի Լոռի։ Բայց նախ՝ մի քանի գործնական մանրամասն։

1. Getting to ArmeniaԻնչպես հասնել Հայաստան

Most international visitors arrive at Zvartnots International Airport (EVN), approximately 20–30 minutes from central Yerevan.Միջազգային հյուրերի մեծ մասը ժամանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան (EVN), որը Երևանի կենտրոնից մոտ 20–30 րոպեի ճանապարհ է։

We recommend arriving at least two days before the wedding, giving you time to settle in, adjust to the time difference, and explore Yerevan before heading to Lori.Խորհուրդ ենք տալիս ժամանել հարսանիքից առնվազն երկու օր առաջ, որպեսզի ժամանակ ունենաք տեղավորվելու, ժամային տարբերությանը հարմարվելու և Լոռի մեկնելուց առաջ Երևանին ծանոթանալու։

U.S. citizens do not need a visa to visit Armenia for stays of up to 180 days per year. Guests traveling on other passports should check their entry requirements before departure.ԱՄՆ քաղաքացիներին Հայաստան այցելելու համար վիզա պետք չէ՝ տարեկան մինչև 180 օր մնալու դեպքում։ Այլ երկրների անձնագրերով ճամփորդող հյուրերին խնդրում ենք մեկնելուց առաջ ստուգել մուտքի պահանջները։

Armenian Ministry of Foreign Affairs — Visa Information (opens in a new tab) (բացվում է նոր ներդիրում)Հայաստանի արտաքին գործերի նախարարություն — վիզային տեղեկատվություն (opens in a new tab) (բացվում է նոր ներդիրում)

2. Where to StayՈրտեղ մնալ

We recommend staying in central Yerevan, where you’ll be close to restaurants, cafés, shops, and many of the city’s attractions. Republic Square and the surrounding neighborhoods are particularly convenient.Խորհուրդ ենք տալիս մնալ Երևանի կենտրոնում, որտեղից մոտ կլինեն ռեստորանները, սրճարանները, խանութները և քաղաքի տեսարժան վայրերից շատերը։ Հատկապես հարմար են Հանրապետության հրապարակը և հարակից թաղամասերը։

Guests are responsible for arranging their own accommodation in Yerevan before and after the wedding.Հարսանիքից առաջ և հետո Երևանում կացությունը հյուրերը կազմակերպում են ինքնուրույն։

For the wedding itself, we’ve taken care of everything: transportation from Yerevan to Avan Dzoraget on Saturday, June 26, overnight accommodation at the hotel, breakfast the following morning, and return transportation to Yerevan on Sunday, June 27.Իսկ հարսանիքի համար ամեն ինչ մենք ենք հոգացել՝ տրանսպորտ Երևանից «Ավան Ձորագետ» հունիսի 26-ին՝ շաբաթ օրը, գիշերակաց հյուրանոցում, նախաճաշ հաջորդ առավոտյան և վերադարձ Երևան հունիսի 27-ին՝ կիրակի օրը։

3. Getting AroundԻնչպես տեղաշարժվել

Yerevan is a relatively compact and walkable city, especially in the center.Երևանը բավական փոքր քաղաք է, և այստեղ հարմար է ոտքով շրջել, հատկապես կենտրոնում։

Taxis: Yandex Go is a convenient and generally affordable way to get around, with fares displayed before booking.Տաքսի՝ Yandex Go-ն քաղաքում տեղաշարժվելու հարմար և սովորաբար մատչելի միջոց է․ ուղեվարձը երևում է նախքան պատվիրելը։

Metro: Yerevan has a small, inexpensive metro system. Contactless payment is available at the station gates using supported bank cards or mobile wallets such as Apple Pay.Մետրո՝ Երևանն ունի փոքր և էժան մետրո։ Կայանների մուտքի դարպասներում կարելի է վճարել անհպում՝ աջակցվող բանկային քարտերով կամ բջջային դրամապանակներով, օրինակ՝ Apple Pay-ով։

Maps: We highly recommend Yandex Maps for navigating Armenia. It offers detailed local maps, directions, public transportation information, and traffic updates.Քարտեզներ՝ Հայաստանում կողմնորոշվելու համար անպայման խորհուրդ ենք տալիս Yandex Maps-ը։ Այն տալիս է մանրամասն տեղական քարտեզներ, երթուղիներ, հասարակական տրանսպորտի տեղեկություններ և խցանումների մասին թարմ տվյալներ։

For travel beyond Yerevan, private drivers and organized tours are available. Tour services can also be found around Republic Square.Երևանից դուրս ուղևորությունների համար կարելի է վարձել անհատական վարորդ կամ միանալ կազմակերպված տուրերի։ Տուրային ծառայություններ կգտնեք նաև Հանրապետության հրապարակի շրջակայքում։

Our preferred tour driver is Hayk Armenia Tour, reachable at +374 96 688688.Մեր նախընտրած տուրային վարորդը Hayk Armenia Tour-ն է՝ +374 96 688688։

4. Money & Mobile ServiceՓող և բջջային կապ

CurrencyԱրժույթ

Armenia uses the Armenian dram (AMD). Currency exchange is available at the airport, exchange offices, and banks throughout the city.Հայաստանի արժույթը հայկական դրամն է (AMD)։ Արժույթ կարելի է փոխանակել օդանավակայանում, փոխանակման կետերում և քաղաքի բանկերում։

Credit and debit cards are widely accepted in Yerevan, but carrying some cash is useful, particularly outside the capital.Երևանում վարկային և դեբետային քարտերը լայնորեն ընդունվում են, բայց օգտակար է մի քիչ կանխիկ ունենալ, հատկապես մայրաքաղաքից դուրս։

Mobile ServiceԲջջային կապ

We recommend Ucom for local mobile service and internet access. SIM cards and mobile data plans are available in Armenia.Տեղական բջջային կապի և ինտերնետի համար խորհուրդ ենք տալիս Ucom-ը։ SIM քարտեր և բջջային ինտերնետի փաթեթներ կարելի է ձեռք բերել Հայաստանում։

5. Exploring YerevanԲացահայտելով Երևանը

We’ve gathered some of our favorite places to eat, explore, and spend an evening in Yerevan. Most are in or near the city center.Հավաքել ենք Երևանում մեր սիրելի վայրերից մի քանիսը՝ ուտելու, շրջելու և երեկոն անցկացնելու համար։ Մեծ մասը քաղաքի կենտրոնում է կամ դրա մոտակայքում։

Restaurants & CafésՌեստորաններ և սրճարաններ

Armenian & Regional CuisineՀայկական և տարածաշրջանային խոհանոց
Coffee & SweetsՍուրճ և քաղցրավենիք
Evenings & NightlifeԵրեկոներ և գիշերային կյանք

Museums & Places to VisitԹանգարաններ և տեսարժան վայրեր

Art, History & CultureԱրվեստ, պատմություն և մշակույթ
Around the CityՔաղաքով մեկ

Beyond YerevanԵրևանից դուրս

If you’re planning to spend a few extra days in Armenia, there’s plenty to discover beyond the capital.Եթե պատրաստվում եք Հայաստանում մի քանի օր ավել մնալ, մայրաքաղաքից դուրս էլ շատ բան կա բացահայտելու։

These are just a few possibilities. Armenia is a small country, but there’s considerably more to explore than its size might suggest.Սրանք ընդամենը մի քանի տարբերակ են։ Հայաստանը փոքր երկիր է, բայց այստեղ բացահայտելու շատ ավելին կա, քան կարող է թվալ նրա չափերից։

6. A Few Final ThingsՄի քանի վերջին խորհուրդ

Weather: Late June is generally warm and sunny in Yerevan, but evenings in Lori can be considerably cooler. We recommend bringing a sweater or light jacket for the wedding evening.Եղանակ՝ Հունիսի վերջին Երևանում սովորաբար տաք է և արևոտ, բայց Լոռիում երեկոները կարող են զգալիորեն ավելի զով լինել։ Հարսանյաց երեկոյի համար խորհուրդ ենք տալիս վերցնել սվիտեր կամ թեթև բաճկոն։

Language: Armenian is the official language. English and Russian are also spoken, particularly in Yerevan, although familiarity varies.Լեզու՝ Պաշտոնական լեզուն հայերենն է։ Խոսում են նաև անգլերեն և ռուսերեն, հատկապես Երևանում, թեև իմացության մակարդակը տարբեր է։

Time zone: Armenia operates on UTC+4 year-round.Ժամային գոտի՝ Հայաստանում ամբողջ տարին գործում է UTC+4 ժամային գոտին։

Wedding transportation: Departure locations and final transportation details will be shared closer to the wedding.Հարսանյաց տրանսպորտ՝ Մեկնման վայրերը և տրանսպորտի վերջնական մանրամասները կհաղորդենք հարսանիքին ավելի մոտ։

We hope you have the opportunity to enjoy a little of Armenia while you’re here.Հուսով ենք՝ այստեղ գտնվելու ընթացքում կհասցնեք մի փոքր վայելել Հայաստանը։

And, of course, we look forward to seeing you in Lori.Եվ, իհարկե, անհամբեր սպասում ենք Ձեզ տեսնելու Լոռիում։

Davit & AniԴավիթ և Անի

← Back to the invitation← Վերադառնալ հրավիրատոմսին